ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Не виноватая я?

Не виноватая я?
26.07.2025 | 11:26

Դեռ 2024-ի երկրորդ կեսից Ադրբեջանը առիթ էր փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, քանի որ այն, ինչ նա ծրագրել էր ժողվարչապետ փաշինյանի հետ, պահանջում էր առնվազն հարաբերությունների վատթարացում կամ ուղղակի բացակայություն:

Դե, Ալիև էֆենդին մի կերպ, կարմրելով, 2022թ. հոկտեմբերի 7-ին բացատրեց Վլադիմիր Պուտինին, թե՝ Վլադիմիրովիչ ջան, ես մեղք չունեմ, Ղարաբաղը սրանք ինձ կամավոր են տվել:

Բայց ահա հօգուտ թուրք-բրիտանա-ամերիկյան տրիոյի Զանգեզուրի փաստացի օտարման մասին էֆենդին Պուտինին այլևս չի կարողանա ասել, թե НЕ ВИНОВАТАЯ Я և այլն, և այլն: Եվ տարվա վերջին ադրբեջանական ինքնաթիռի կործանումը հիանալի առիթ եղավ, կարծես դա երկնային պարգև էր էֆենդուն ՌԴ հետ հարաբերությունների փչացման մեկնարկի համար: Հետո տեղի ունեցան հունիսյան դեպքերը Եկատերինբուրգում, և Ալիև էֆենդին մոռացավ, որ ԿԳԲ-ի գեներալի տանն է մեծացել, հաբռգեց և, մեղմ ասած, գողական գնաց:

Ախմախավարի կալանավորեց ռուս լրագրողների, ռելոկանտների, ընդ որում, դա արեց ասիական բարբարոսությամբ և դաժանությամբ:

Բնականաբար, պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Ռուսաստանի ողջ տարածքում գրեթե չեզոքացվեցին կամ վերացան ազդեցիկ ադրբեջանցիներն ու նրանց գլխավորած կազմակերպությունները՝ հիմնականում քրեական բնույթի:

Անգամ փակվեց Մոսկվայի մարզի ադրբեջանցիների միությունը, որի նախագահը զրկվեց ՌԴ անձնագրից և արտաքսվեց երկրից:

Գրեթե պարալիզացված է ադրբեջանական պտուղ-բանջարեղենի էքսպորտը Ռուսաստան:

Իրանի հետ ՌԴ ծովային ուժերը զորավարժություններ են անցնակցնում Կասպից ծովում: Բնականաբար, Ռուսաստանում միլիարդներից զրկված և ռադ արված ադրբեջանցիները Բաքվում պոտենցիալ գլխացավ կդառնան էֆենդու համար:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիան չի դադարել մտածել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացման մասին, որը հնարավոր է իրականացնել Ադրբեջանի միջոցով: Դե, եթե վրացիներին չհաջողվեց մտցնել պատերազմի մեջ, ինչո՞ւ դա չանել Ադրբեջանի միջոցով, մանավանդ որ դա ավելի հզոր երկիր է ռազմական ներուժով: Թե ինչ կմնա Ադրբեջանից այդ պատերազմից հետո, բրիտանացիներին քիչ է հետաքրքրում, նրանք ավելի շատ մտածում են Ռուսաստանի պրոբլեմների բազմացման մասին, մինչև որ Դոնալդ Թրամփը պարտվի միջանկյալ պառլամենտական ըտրություններին 2026թ. և վերադառնան գլոբալիստների բաղձալի ժամանակները:

Մնացել է ընդամեն 16 ամիս, և ոնց էլ լինի, Ադրբեջանն ու բանդերականները կդիմանան (ըստ բրիտանական ստրատեգների):

Հիմա, պատկերացնո՞ւմ եք ինչ ունիկալ շանս է հայերի համար ռեալ քայլեր ձեռնարկել Արցախի վերադարձի ուղղությամբ:

Կինոն վերջացավ՝ Ադրբեջանն անցել է Ռուբիկոնը և հետդարձի ճանապարհ չունի, առավել ևս՝ դարձի գալու: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք չեն վերականգվի, ինչպես անդառնալի խզվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները երկրորդ մայդանից հետո, դեռ մինչև Ղրիմի վերադարձը:

Բայց ի՞նչ անեն հայերը, երբ ՀՀ իշխանությունն ունիսոն, նույն թիմի կազմում է խաղում Ռուսաստանի և հայ ժողովրդի դեմ, երբ ՀՀ լակոտակրատիան իր արևին փորձում է ՌԴ և Իրանի առաջնորդներին խաբելով Զանգեզուրը հանձնել Միացյալ Նահանգներին բրիտանա-թուրքական, այն է՝ Թուրանի կայացման համար, փոխարենը չստանալով ոչ մի բան:

Մնում է հուսալ, որ ժողվարչապետ փաշինյան նիկոլը կարագացնի միջանցքի արտապատվիրակման, իսկ իրականում՝ օտարման, նվիրաբերության գործընթացը, որպեսզի Ռուսաստանը շուտ սկսի գործել:

Իսկ այդ տերության գործելու արդյունքն ինձ համար չափազանց պարզ է:

Զանգեզուրի վերահսկումը թուրք-արևմտյան տանդեմի կողմից լրջագույն սպառնալիք է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար, նշանակում է՝ կամ Հայաստանը կունենա այլ վարչապետ, որը կվիժեցնի և դուրս կգա այդ պրոյեկտից, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ ընդհանրապես:

Եվ ժողվարչապետ փաշինյանի այցը Ալթայ նպատակ էր հետապնդում Միխայիլ Միշուստինից փորձել պարզել, թե ինչպիսին կլինի ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության ռեակցիան Զանգեզուրի արտապատվիրակման դեպքում, քանզի այդ էկոլոգիական կոնֆերանսը հեչ Հայաստանի տեղը չէր: Բնականաբար, դա Միշուստինի ոլորտը չէ՝ նա ընդամենն այդ երկրի տնտեսվարն է, հետևաբար, փաշինյան նիկոլն իրեն հուզող հարցի պատասխանը չի ստացել:

Հիշեցնեմ, որ Ղրիմի վերադարձի իրադարձությունների ժամանակ էլ ՌԴ ղեկավարությունը սառնասիրտ կեցվածք էր դրսևորում, ընդամենը փորձում էր ՈՒկրաինան հետ պահել եվրասոցիացման կործանիչ տնտեսական հետևանքներից, իսկ այսօր Դմիտրի Պեսկովը միամիտ գառնուկի պես ասում է, թե բա՝ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի և Ադրբեջանի գործն է, թող անեն, ինչ կուզենան:

Պեսկովի այս խոսքերը պետք է որ նորմալ մարդկանց մոտ տագնապ առաջացնեն, ընդամենը ուղեղ է պետք դրա համար…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ